Շղթայական ավտովթար՝ Չայնիի ոլորանների մոտ․ բախվել է 30-ից ավելի ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

վթար

Մարտի 16-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Ժամը 11։50-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում՝ Չայնիի ոլորանների մոտ՝ 2 կմ-անոց հատվածում, բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ, գրում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկության՝ վթարների հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել նաև Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել մի քանի վարորդների, սակայն բոլորը հրաժարվել են հիվանդանոց գնալ՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում։

Աղբյուրը նաև հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։ Ճանշինը կատարել է ճանապարհի մշակման աշխատանքներ։ Վթարների պատճառը մառախուղն է։ Վթարի հետևանքով առաջացած խցանումը 3-4 կիլոմետր է եղել։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

--00—ԼՄ