Մերկասառույցի պատճառով վթար է տեղի ունեցել «Չայնիի» ոլորաններում․ Mercedes-ը բախվել է քարե պարսպին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

fb5344fcf3c7b08c4296503ddd15fe4d_1674910111

Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Սարգիս Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել է քարե պարսպին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Տիգրան Ալեքսանյանի գլխավորւթյամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ