Հրդեհ՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում․ այրվել է 80 հա խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

նկար

Օգոստոսի 10-ին՝ ժամը 20։00-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:06-ին, մարվել՝ 23:53-ին: Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ-ի աջակողմյան հատվածում այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ:

--00—ԼՄ