Երևանի պատմության թանգարանի աշխատակիցները գրքեր են նվիրել վիրավոր զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News 

թանգարան

Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանի աշխատակիցներն այցելեցին «Աջակցություն վիրավոր զինվորներին» հասարակական կազմակերպություն: Այս մասին հայտնում է Երևանի պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջը։  

թանգարան

«Այցի ընթացքում Հնագույն և միջնադարյան բաժնի ղեկավար Անժելա Տերյանը զինվորներին ներկայացրեց իր հեղինակած «Հնագույն պատմական վկայություններ հայ ռազմիկի մասին» և «Նոր ուսումնասիրություններ Երևանի հնագույն պատմության մասին» գրքերը, որոնցից մեկական օրինակ, կապված օրվա խորհրդի հետ, համապատասխան մակագրությամբ նվիրեց զինվորներին: Թանգարանի մի քանի հրատարակություններ էլ իրենց տեղը գտան կենտրոնի գրադարանում»,- ասված է գրառման մեջ: 

թանգարան

 --00—ՄՀ