Քննարկվել են իրանական կոոպերատիվների և գործարարների միջև գործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

․

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Իրանի կոոպերատիվների զարգացման և նորարարությունների կենտրոնի տնօրեն Սեյեդ Սաջադ Նուրիին։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան առևտրային կապերի զարգացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել իրանական կոոպերատիվների և հայաստանյան գործարար շրջանակների միջև համագործակցության կայացման հարցերին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փետրվարի 16-ին վերոնշյալ կենտրոնի և իրանցի գործարար շրջանակների՝ Հայաստան այցի ընթացքում ՀՀ պետական մարմինների և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպման հարցում։ 

--00--ԱՀ