Հանրային սննդի եւ հյուրընկալության ոլորտի գործարարները միանում են վաղվա գործադուլին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  21,  24News

․

Հանրային սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարները  հայտարարում են վաղը` 22-12-2020, Համահայկական գործադուլին և անհնազանդության ակցիային միանալու մասին: Այս մասին հայտարարություն է տարածել Ռեստորանների ասոցիացիա ՀԿ-ն։

«Հանրային սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարները  հայտարարում են վաղը` 22-12-2020, Համահայկական գործադուլին և անհնազանդության ակցիային միանալու մասին:

Ենելով երկրում ստեղծված ծայրահեղ ծանր և պայթյունավտանգ իրավիճակից, կոչ ենք անում երկրի ղեկավարությանը նախաձեռնել  գիտակցված քայլեր` թուլացնելու հասարակության մեջ լարումը, օր օրի խորացող ճգնաժամը սանձելու:

Այս իրավիճակի միակ հանգուցալուծումը ՀՀ Կառավարության և Վարչապետի հրաժարականն է և արտահերթ ընտրությունները:

Հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի և երկրի ապագայի` կոչ ենք անում մնալ գիտակից և խոհեմ, թույլ չտալ հասարակական և տնտեսական ճգնաժամը խորտակի երկիրը»,- ասվում է Ռեստորանների ասոցիացիայի հայտարարության մեջ։

--00--ԱՀ