Սկսում ենք «10 միլիոն դրամ» շարժումը. Վարազդատ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

վարազդատ1

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տարածեք դիմումս Հայաստանի գործարարներին։

Խանութների ու ռեստորանների, արտադրամասերի ու հյուրանոցների, այլ հազարավոր փոքր բիզնեսների տերե՛ր,

Ժամն է։

Ձեր խնայածը այսօր պետք է հայրենիքին։

Այսօր սկսում ենք «10 միլիոն դրամ» շարժումը։

Ջանացե՛ք, հավաքեք ձեր վերջին խնայողությունները և տվեք հայրենիքի, ձեր ընտանիքի, նաև՝ ձեր բիզնեսի՛ պաշտպանության համար։

Քաղաք առ քաղաք, շրջան առ շրջան ճանաչում եմ ձեզ։

Միասին կարո՛ղ ենք։

Կիսվե՛ք այս կոչով, նշեք գործարարներին, հիմա՛։

Իմ այս գրառման մեկնաբանության մեջ դրեք ձեր փոխանցման անդորրագիրը։

Այս պահին հայրենիքի կողքը կանգնողը հետո կվարձատրվի հազարապատիկ և՛ պետության, և՛ ժողովրդի կողմից։

Հայրս այսօր իր բիզնեսի ողջ շահույթն ու խնայողությունը՝ 10 միլիոն դրամ, փոխանցեց Հայաստան համահայկական հիմնադրամ՝ հայրենիք ունենալու համար։

Ի գո՛րծ»։

--00--ԱԹ