Պրոթեզավորման ենթակա անձանց կարիքների գնահատման գործընթացը կսկսվի փետրվարի 3-ից

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Սոցապ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020թ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը կիրականացվի փետրվարի 3-ից։

Այն նպատակ ունի հատուկ ստեղծված գնահատման գործիքակազմի միջոցով ոչ միայն ստանալ ամբողջական և համապարփակ տեղեկատվություն անձին անհրաժեշտ պրոթեզի տեսակի, դրա ֆունկցիոնալության մասին, այլև տրամադրել եզրակացություն՝ մասնագիտական վերականգնման, բնակարանի ու հարակից միջավայրի հարմարեցման և նրա անկախ կյանքի հմտությունների զարգացման համար անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ։

Բազմամասնագիտական խմբերը կապ կհաստատեն պրոթեզի կարիք ունեցող  անձանց հետ, կքննարկվեն նրանց գտնվելու վայր այցելության օրերը և ժամերը,  կկազմակերպվի կարիքների գնահատման գործընթաց՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ։

Քաղաքացու կարիքների գնահատման գործընթացը նախարարության առաջնահերթություններից  է։

--00--ԱԹ