102-րդ ռազմաբազայի զիծառայողի «Օպել»-ը մխրճվել է «КамАЗ»-ի հետնամասին. վարորդը մոխրացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

նկար

Հունվարի 23-ին ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։40-ի սահմանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 25-ամյա Լեոնիդ Խոմյակովը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի թիվ 10 հասցեի դիմաց բախվել է նույն փողոցի բնակիչ 83-ամյա Սերյոժա Հակոբյանին պատկանող «КамАЗ» մակինշի ավտոմեքենային ամրակցված կցորդիչի հետնամասին: Բախման հետևանքով «Opel»-ում հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը:

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուծությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ըստ աղբյուրի՝ Լ․ Խոմյակովը ծառայում էր Գյուրիում տեղեկայված ՌԴ ռազմաբազայում։ 

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս