Նոր Նորքում «Ռենջ Ռովերը» բախվել է ավտոտնակին և այնտեղ կայանված «Օպելին». կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Հասարակական

Հուլիսի 18-ին, ժամը 08.30-ին, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոլդովական փողոցում բախվել է ավտոտնակին և այնտեղ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանությունից հայտնում են, որ «Ռենջ Ռովերի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

--00--ԿԿ