Գեղարքունիքում «Opel»-ն ընկել է ձորակը. հայր ու որդի վիրավոր են, մյուս որդին մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

նկար

Հունվարի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմանում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ դեպի Գավառ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեևեկելի գուտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ-փրկարարների հետ, տեղափոխվել են «Սևան» ԲԿ:

Վիրավորներից մեկին հիվանդանոց է տեղափոխել Սևանի հիվանդանոցի շտապօգնության բրիգադը, մեկին՝ փրկարարներն իրենց ծառայողական ավտոմեքենայով, իսկ երրորդին էլ քաղաքացիները:

Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի փաստով հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածն ու վիրավորները մի ընտանիք են: Վիրավորներից մեկը հայրն է, մեկը՝ որդին, իսկ մահացածը՝ մյուս որդին:

--00—ԼՄ