Գեղարքունիքի մարզում հունվարի առաջին շաբաթվա մեջ լույս աշխարհ է եկել 47 երեխա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

․

Գեղարքունիքի մարզում այս տարվա հունվարի առաջին շաբաթվա ընթացքում լույս աշխարհ է եկել 47 երեխա։ Այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից։

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրակականացնող բուժհաստատություններում 2021 թվականի հունվարի 1-ին գրանցվել է 8 ծնունդ՝ 5 տղա եւ 3 աղջիկ։

Բոլոր 8 երեխաներն էլ լույս աշխարհ են եկել Մարտունու ծննդատանը։ Իսկ հունվարի 1-ից մինչեւ 8-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 47 երեխա՝ 29 տղա, 18 աղջիկ։ 34 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 6 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոնում, 3-ական ծնունդ՝ Գավառի բժշկական կենտրոնում եւ Վարդենիսի հիվանդանոցում։ Ճամբարակի առողջության կենտրոնում այս տարի դեռեւս ծնունդ չի գրանցվել։

--00--ԱՀ