Լոնդոնում արտակարգ իրավիճակ է հայտարարվել Covid-19-ով պայմանավորված

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News 

կորոնավիրուս

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարել` երկրում կորոնավիրուսի համավարակի վտանգով պայմանավորված: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։   

«Այսօր ես Լոնդոնում արտակարգ իրավիճակ եմ հայտարարել: Լոնդոնի յուրաքանչյուր 30-րդ բնակիչն այժմ վարակված է կորոնավիրուսով: Եթե մենք անհապաղ քայլեր չձեռնարկենք, կարող են բազմաթիվ մարդիկ մահանալ»,- նշել է Խանը:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 2 մլն 889 հազար 419 է: Վիրուսի հետևանքով մահացել է 78 հազար 508 մարդ:

 --00—ՄՀ