Ռոստովի մարզում արտակարգ իրավիճակ է մտցվել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 19,  24 News 

   

․

Ռոստովի մարզում արտակարգ իրավիճակ մտցնելու պատճառը Դոնբասից փախստականների մեծ հոսքն է։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Ռոստովի մարզպետ Վասիլի Գալուբյովը։

«Հաշվի առնելով փախստականների թվի սպասվող աճը՝ նպատակահարմար ենք գտնում փետրվարի 19-ի ժամը 10։00-ից արտակարգ դրություն մտցնել Ռոստովի մարզում»,-օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Գալուբյովը։ Նա նաև հայտնել է, որ մարզում բոլոր նախարարությունները, կառավարութայն բոլոր անդամներն անցել են շուրջօրյա աշխաատնքային ռեժիմի և երկու ժամը մեկ հաղորդելու են  իրավիճակի փոփոխության մասին։

Փետրվարի 18-ին Դոնեցկի և Լուգանի ղեկավարները հայտարարել էին իրենց քաղաքացիներին ՌԴ՝ մասնավորապես՝ Ռոստովի մարզ, տարհանելու մասին։

--00--ԱՀ