Նա հաղթանակի խորհրդանիշ էր․ Վազգեն Մանուկյանը՝ Արկադի Անդրեասյանի մասին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

․

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ցավակցել է հայտնի ֆուտբոլիս,  ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ։

«Կյանքից հեռացել է Հայաստանի ֆուտբոլի պատմության փառահեղ էջերը կերտած լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը: Նա հաղթանակի խորհրդանիշ էր, հպարտություն ողջ հայության համար: 

Անդրեասյանի ֆուտբոլային կարիերան մշտապես վերելքներ է ապրել: «Արարատի» կազմում նա դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։

Բեղուն է նաև նրա մարզչական կարիերան, հատկապես «Արարատ» ակումբի կազմում: Նա մարզել ու ոգեշնչել է հազարավոր երիտասարդների ոչ միայն սպորտում, այլև կյանքում:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի ֆուտբոլիստի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու երկրպագուներին»:

--00--ԱՀ