Բանա՜կ, սթափվի, վաղը ավելի շատ արյուն ես թափելու, նա ցանկացած գնով պետք է գնա. Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մեր նախօրոք հայտնած գործընթացը չստացվեց, քանի որ մենք սխալվեցինք։ Սխալն այն էր, որ մենք գերագնահատեցինք մեր մարդկային ու կազմակերպչական ուժը։ Ազգային կոմիտեն այսպես միայն 5 հոգով աշխատել չի կարող, մենք ուզում ենք ընդլայնել այն։ Ես անձամբ դիմեցի մի քանի շատ արժեքավոր մարդկանց՝ հրավիրելով դառնալ կոմիտեի անդամ, նրանք դեռ պատասխան չեն տվել, բայց ես նրանց անունները չեմ տալու։ Այս մասին Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքին հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ վաղվանից պետք է շարունակվեն քաղաքում բողոքի ցույցերը․ «Փաշինյանն ամսի 5-ին գնում է Իսպանիա, կամ կստորագրի կամ չի ստորագրի, այլ հիմնական սկզբունքները վերջնականորեն կբերեն մի բանի»,-ասաց նա՝ նշելով, որ պետք է ցույց տանք, որ մենք դեմ ենք այդ ստորագրությանը։

Մանուկյանը բանակին սթափվելու կոչ արեց․ «Մինչև հոկտեմբերի 4-ը ցույցեր կազմակերպեք, բողոքեք»,-ասաց նա՝ հավելելով, որ այս գործի մեջ հանրահավաքը գործիքներից մեկն է, պետք է սովոր լինել՝ մի քանի օր էլ կարող է ընդմիջում լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ