ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործերը նախաքննական մարմնի որոշմամբ միացվել են մեկ վարույթում։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՔԿ-ն:
Այդ առնչությամբ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնել էր, որ նախաքննական մարմինը փորձում է մի քանի քրեական գործեր միավորել մեկ վարույթում, որ Առուշանյանին ծանր հոդվածների մեղադրանքով կալանավորելու միջնորդություն ներկայացնել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 04։30-ի սահմանում, բերման էր ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Նա Երևանի քննչական կոմիտեում հարցաքննվել է ապօրինի հավաքներ կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ հարուցված քրգործով։
Նշենք, որ այսօր նրա ձերբակալման որոշման իրավաչափության դեմ բողոքի դատական նիստն է։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ Առուշանյանի ձերբակալման օրինաչափության հարցով որոշում կայացնելու
--00—ԼՄ