Գեղարքունիքում անշարժ գույքի վարձակալության ապօրինի գործընթացներով հարուցվել են քրգործեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

դատախազություն

Շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հանրապետության համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալման ապօրինի գործընթացների բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, դրանց շրջանակներում համայքներին հասցված վնասների վերականգման և վարձակալության պայմանագրերի լուծման գործընթացները: Այդ մասին հայտնում են ՀՀ Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մասնավորապես՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունում քննվում է 10 քրեական գործ:

Ընդ որում՝ դրանցից 7-ը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ավելի վաղ մարզերի դատախազներին տրված՝ ՊՎԾ մշտադիտարկմամբ ներկայացված դեպքերից բացի յուրաքանչյուր մարզի կտրվածքով այլ համայնքներում ևս նման սխեմայով գործարքների իրականացման դեպքերի բացահայտման նպատակով կատարված լրացուցիչ ուսումնասիրությունների շրջանակներում:

--0-- ՍՊ