Ապատեղեկատվություն է, թե հայկական կողմը նախօրեի բախման հետևանքով զոհեր ունի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

սահման զինվոր սահման

Ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերը այն մասին, թե իբր նախօրեի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն է: Այդ մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր:

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը հարձակում էր նախաձեռնել Շուշիի մոտ գտնվող երկու բնակավայրերի՝ Խծաբերդ և Հին Թախեր գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմն ունի 3 զոհ, հայկական կողմն ունի վիրավորներ: 

Նշենք նաև, որ այսօր արդեն հակառակորդը սադրիչ գործողություններ է նախաձեռնվել Արցախի երկու այլ բնակավայրերի ուղղությամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ թուրքական տեխնիկայի և մարդուժի կուտակում կա նաև Քարվաճառի և Արցախի հարավային շրջանում:

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարի խախտման դեպքը:

--00—ԼՄ