Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենան բախվել է ծառին, այն երկկողմանի փակել է ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

նկար

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 22:39-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ծառին, որն ընկել և երկկողմանի փակել է ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը պարզել չի հաջողվել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ վերջինս ընկել և փակել է ճանապարհը:

Փրկարարները մասնատել են վնասված ծառը (մոտ 20 մ) և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:

--00—ԼՄ