Շուշիում իրավիճակը նման է ճոճանակի, նախաձեռնությունն անցնում է ձեռքից ձեռք. Wargonzo

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

շուշի

@Wargonzo նախագիծը ևս մեկ հրապարակում է արել Շուշիում ընթացող մարտերի մասին: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Եվս մեկ անգամ` Շուշիի մասին: Քաղաքում և ծայրամասում թեժ մարտեր են, ոչ ոք դա չի էլ ժխտում կամ չի ժխտել. դա այդպես է արդեն մի քանի օր: @Wargonzo նախագիծը սա անձամբ ստուգելու հնարավորություն է ունեցել:

Իրավիճակը նման է ճոճանակի, նախաձեռնությունն անցնում է ձեռքից ձեռք, ժամում՝ երբեմն մի քանի անգամ: Ինչ իրավիճակ էլ լինի այս վայրկյանին, մենք համոզված ենք, որ դեռ շուտ է ու անխոհեմ այս պատմության վերջակետը դնելու համար:

Արցախի հրետանին շարունակում է «աղալ» ադրբեջանական շարասյունները «Դժոխքի կիրճում»: Դիվերսիոն խմբերը և գրոհային ջոկատները շարունակաբար գրոհում են Շուշիի բարձունքներում ու մատույցներում: Այնտեղ իսկապես խառնաշփոթ է: Ուղղակի խավար է: Հիմա ամեն ինչ կախված է կողմերի շնչառության ամրությունից և դիմացկունությունից: Երկու կողմերն էլ ուժասպառ են եղել: Ով այժմ կարող է բռունցք հավաքել իր մարտիկների ուժն ու կամքը, կհաղթի Շուշիի համար մղվող մարտում»:

--00—ԼՄ