Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեց. Արցախի նախագահի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

հասարակական

«Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»,-գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Ավելի վաղ Արցախի նախագահի Արայիկ Հարությունյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել  Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր: 

«Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար»,-նշված էր նախագահի հայտարարությունում: 

Հիշեցնենք, որ Գյանջայի օդանավակայանից դուրս եկող ռազմական օդանավերը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարածքում են ագրեսիա իրականացրել։ 

--00—ԼՄ