Ուշագնացության հետևանքով մահացած զինծառայողն, ըստ ՊՆ-ի, պիտանի էր զինծառայության համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News 

զինվոր

Ուշագնացության հետևանքով հանկարծամահ եղած շարքային զինծառայող Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը զորակոչվելիս բժշկական փորձաքննության արդյունքում ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար:

Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է պաշտպանության նախարարությունը: փ

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանից զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ), կորցրել էր գիտակցությունը: Վերջինիս տեղափոխել էին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:

Խաչիկ Գասպարյանը զինված ուժեր էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 28-ին և վիճակահանությամբ նախորոշվել Հայաստանի զորամասերից մեկը, զինծառայությունից վեց ամիս անց` 2020-ի հունվարի 30-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով տեղափոխվել Հայաստանի մեկ այլ զորամաս (երկու զորամասերն էլ տեղակայված են քաղաքային բնակավայրերում):

«2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում Խաչիկ Բաղդասարյանն անցել է Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405 որոշմամբ նախատեսված բոլոր հետազոտությունները և ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի կողմից իրականացված բժշկական փորձաքննության արդյունքում ճանաչվել պիտանի զինվորական ծառայության համար»,- ասված է ՊՆ պատասխանում:

Գասպարյանը մարտական հերթապահություն չի իրականացրել, ինչպես նաև` չի ունեցել Ծառայության հեշտացված օրվա կարգացուցակի (ԾՀՕԿ) կարգավիճակ: Ծառայության այս տեսակով զորակոչվածները սահմանափակումներով պիտանի են ճանաչվում և չեն իրականացնում մարտական հերթապահություն:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ