ՊՆ-ն չի բավարարի զինծառայողների դիմումը. նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

Շուշան Ստեփանյան

Պաշտպանության նախարարությունը չի բավարարի զորացրման ենթակա զինծառայողների դիմում-խնդրանքը, և նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն: Armtimes.com-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ինչպես և ՊՆ-ն հայտարարել է, կարիք չկա լրացուցիչ ուժերի. Զինված ուժերը վստահորեն կատարում են իրենց խնդիրը, ուստի զորացրումը և զորակոչը ընթանում են բնականոն հունով»,- ասել է Ստեփանյանը:

Նա ընդգծել է, որ զինվորները հարյուրավոր դիմումներ, զեկուցագրեր են գրում, խնդրում են հրամանատարությանը, չեն ցանկանում տուն վերադառնալ, թողնել իրենց զորամասը, բայց զորացրումը իրականացվում է բնականոն հունով:

--00--ԱԹ