Փրկարարները հայտնաբերել են «Գիքորի աղբյուր» կոչվող տարածքում մոլորված զբոսաշրջիկին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

հասարակական

Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի «Գիքորի աղբյուր» կոչվող տարածքի մոտակայքում 7 հոգուց բաղկացած զբոսաշրջիկներից մեկը մոլորվել է և չի կարողանում ինքնուրույն գտնել ճանապարհը։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ «Սուրբ Գրիգոր» կոչվող ձորակում հայտնաբերել են Ժենյա Խ․-ին (ծնված 1952 թ․)։

--0--ԿԿ