«Գիքորի աղբյուր» տարածքի մոտ զբոսաշրջիկներից մեկը մոլորվել էր. փրկարարները գտել են նրան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։53-ին, Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի «Գիքորի աղբյուր» կոչվող տարածքի մոտակայքում 7 հոգուց բաղկացած զբոսաշրջիկներից մեկը մոլորվել է և չի կարողանում ինքնուրույն գտնել ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ «Սուրբ Գրիգոր» կոչվող ձորակում հայտնաբերել են Ժենյա Խ․-ին (ծնված 1952 թ․)։

--00—ԼՄ