Վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 321 դեպք, ապաքինվել է 235 մարդ

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 26, 24News

կորոնա

Հայաստանում հուլիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսի 321 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 37,317 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 235 մարդ, շարունակում է բուժվել 9914-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 26 478։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 5 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 705 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 220-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 157,152 քաղաքացի:

--0--ԱՀ