Գավառ-Սևան ճանապարհին «OPEL»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News 

հասարակական

Հունիսի 28-ին, ժամը 01։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի ավտո­­­ճանա­պարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսի մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին «OPEL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջանիկ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

--0--ԿԿ