ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի կառավարության կողմից ֆինանսավորված ֆրանսիացի բժիշկների առաքելության ժամանման վերաբերյալ։ Այս մասին գրել է «Արմենպրես»-ը։
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է հունիսի 23-ին ֆրանսիացի տասը բժիշկների երկրորդ պատվիրակության ժամանումը Երևան: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային կենտրոնի կողմից ֆինանսավորված այս առաքելությունը կշարունակի վերջին 10 օրերի ընթացքում հայ մասնագետների կողքին եղած նախորդ խմբի սկսած աշխատանքը: Երկրորդ խումբը հայ գործընկերներին կաջակցի առաջիկա 10 օրերի ընթացքում: Համաճարակի պիկի հետ բախված Հայաստանի հիվանդանոցներին այս օգնությամբ բացվում է առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության նոր փուլ»։
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
--0—ՄՀ