ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել Բերքաբերի գնդակոծության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News  

․

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ հրապարակային զեկույց Տավուշի սահմանամերձ Բերքաբեր գյուղի գնդակոծության վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, բացառապես իրավապաշտպան աշխատանք իրականացնելով՝ Պաշտպանն արձանագրել է վնասվածքների բազմաթիվ հետքեր գյուղի բնակիչներից մեկի տանը: Փաստահավաք աշխատանքները վկայում են, որ կրակոցներն արվում են գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով:

Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ Հայաստանի իրավասու պետական մարմիններին ու հասարակական իրավապաշտպան կառույցներին: