ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել Տավուշում և Գեղարքունիքում փաստահավաք աշխատանքների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

հը

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից սկսված ռազմական գործողությունների հետևանքով Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում սահմանամերձ համայնքների բնակիչների համար ստեղծված խոցելի իրավիճակով պայմանավորված՝ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբերը 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին այցեր են կատարել Տավուշի և Գեղարքունիքի մարզեր՝ տեղում առկա խնդիրներին ծանոթանալու, Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատի շրջանակներում դրանց լուծման ուղղությամբ գործողությունների ձեռնարկման, ինչպես նաև փաստահավաք աշխատանքների իրականացման նպատակով:

Արդյունքներն ամփոփվել են ՄԻՊ-ի արտահերթ հրապարակային զեկույցում:

Զեկույցում ներկայացված են փաստահավաք աշխատանքների արդյունքները, ձեռք բերված փաստերի նկատմամբ կիրառելի իրավական վերլուծությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները բարձրացված խնդիրների առնչությամբ:

Զեկույցը՝ հղումով:

--00—ԻԴ