Քայլականներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս ոչնչությունների առաջին պլան չբերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News 

Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մի անգրագետ կա Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում։ Էն, որ փետրվարի 24-ին խոստացել էր, որ անձամբ ինձ ժողովուրդը «դատափետելու է «Ոչ»-ի քարոզչության կողմը ստանձնելու համար»։

Այսօր Ազգային ժողովում նույն անգրագետը իրեն թույլ տվեց այնպիսի՜ արտահայտություններ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հասցեին, այնպիսի՜ անհարգալից վերաբերմունք, այնպիսի՜ տոն, որ ուղղակի պատկերացնելու չէ։

Քայլականներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս նման ոչնչությունների առաջին պլան չբերել՝ առաջին հերթին նույն այդ ոչնչության շահերից ելնելով»։