Ֆրանսիայի հրապարակից բերման է ենթարկել գողության համար հետախուզվողը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

հետախուզվող

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 5-ին՝ ժամը 13.00-ին, Ֆրանսիայի հրապարակից բերման են ենթարկել 32-ամյա Գոռ Պ.-ին, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: