2013 թվականից հետախուզվողը ներկայացել է սահմանային անցակետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News 

հասարակական

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 27-ին, ժամը 05.29-ին, Բագրատաշենի սահմանային անցակետ է ներկայացել 61-ամյա Գագիկ Ա.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

--0--ԿԿ