Դատաքննությունից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News     

ձերբակալություն

Ոստիկանության Գուգարքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 9-ին, ժամը 08.45-ին, Գուգարք գյուղի 4-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Սուրեն Ա.-ն, որը հունիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ (Գողության փորձը), 34-147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու փորձը), 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:

Սուրեն Ա.-ն ներկայացել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 

--0—ՄՀ