Տիգրան Ավինյանը հերքում է իր հրաժարականի մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում հերքել է իր հրաժարականի մասին լուրը:

«Անկեղծ ասեմ՝ չգիտեմ՝ որտեղից են այդ լուրերը, երևի 1-2 ֆեյսբուքյան գրառումից են, որոնք բազմաթիվ կայքեր տարածեցին: Սա վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ:

Հուսով եմ՝ այդ առումով նույնպես անդրադարձ կունենանք»,-ասել է Ավինյանը՝ չպատասխանելով այն հարցին, թե տարաձայնություններ ունի՞ Նիկոլ Փաշինյանի հետ, թե՞՝ ոչ: