Արդարադատության նախարարի մոտ կորոնավիրուս չի հաստատվել. հերքում

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ 29, 24 News

Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուսային նոր հիվանդություն չի ախտորոշվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ լրատվականներից մեկն առանց կապի դուրս գալու ու տեղեկությունը ճշտելու փորձի, երեկ երեկոյան իրականությանը չհամապատասխանող լուր է հրապարակել։ --00—ՄՀ