Կորոնավիրուսից մահացել է Նիգերիայի նախագահի վարչակազմի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ն

Նիգերիայի նախագահ Մուհամմադու Բուխարիի վարչակազմի ղեկավար, նրա լավագույն օգնական Աբբա Կյարին մահացել է COVID-19-ում դրական արդյունքի ախտորոշումից երկու շաբաթ անց: Այս մասին թվիթերյան իրենց միկրոբլոգում հայտնել են նախագահի աշխատակազմի երկու ներկայացուցիչները:

Կյարիի՝ կորոնավիրուսով վարակվածության նորությունը հայտնի է դարձել մարտի 24-ին՝ Գերմանիա կատարած նրա այցից մոտ 10 օր հետո: Այդ ընթացքում նա Մյունխենում հանդիպել է գերմանական խոշոր կորպորացիայի պաշտոնյաների հետ՝ քննարկելով Նիգերիայում էլեկտրացանցերի ընդլայնման ծրագրերը:

Նա ամենաազդեցիկ նիգերիացի քաղաքական գործիչներից մեկն էր: Նախքան քաղաքականություն մտնելը՝ Կյարին զբաղվել է իրավագիտությամբ և երկար տարիներ աշխատել է բանկային ոլորտում: