Գեղարքունիքում հաստատվել է COVID-19-ի 33 նոր դեպք, 68 առողջացած և մահվան 1 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

կորոնա.գեղարքունիք

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ վերջին երկու օրերի դրությամբ Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք, 68 առողջացած և մահվան 1 նոր դեպք:

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 46 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Շատվան, Սոթք, Նորակերտ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար և Լանջաղբյուր համայնքներում»- ասված է հաղորդագրության մեջ:

--0-- ՍՊ