Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանին կրակելու դեպքի փաստով քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Հովհաննես

Դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանին կրակոց հնչեցնելու դեպքով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՔԿ: Այդ մասին տեղեկությունը ԶԼՄ-ներին հաստատել է ոստիկանության լրատվական վարչությունը:

Գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 14-ին՝ ժամը 01։42-ին: Ոստիկանությունն ահազանգ էր ստացվել, որ կրակոցներ են հնչել Օրբելի փողոցի 8 շենքի 65 բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով գնդակը վնասել է պատշգամբի պատուհանի ապակին, գնդակը հայտնաբերվել է։

Լուրը հաստատել է նաև դերասան Հովհաննես Ազոյանը: