Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է «Անկախ Թուրքիա» կուսակցության նախագահը. Ermenihaber

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

թուրքիա

Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է «Անկախ Թուրքիա» կուսակցության (BTP) նախագահ Հայդար Բաշը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

73-ամյա կուսակցապետը և իր ընտանիքի 8 անդամները կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխվել էին Տրապիզոնի Աքչաաբաթ շրջանի հիվանդանոցներից մեկը։ Նրանք թեստավորում էին անցել և բոլորի թեստի պատասխանը դրական էր ստացվել։

Բաշը 4 օր գտնվել է հատուկ բժշկական վերահսկողության տակ, սակայն ծագած շնչառական խնդիրների պատճառով նախօրեին տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Չնայած բուժաշխատողների կատարած անհրաժեշտ բոլոր միջամտություններին՝ նրա կյանքը չի հաջողվել փրկել։