Մենք պետք է սովորենք վիրուսի հետ ապրել կողք կողքի, ինչպես այլ վիրուսների դեպքում. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

կորոնավիրուս

«Կրկնակի վարավելու հավանականությունը ոչ ոք չի կարող բացառել, հատկապես այս փուլում, երբ վիրուսը գիտական և բժշկական հանրության կողմից ուսումնասիրվում է դեռ նույնիսկ ոչ ամբողջական 3 ամիս»: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ վիրուսի մասին ամբողջական պատկերացմամբ հնարավոր կլինի խոսել միգուցե 2-3 տարի հետո:

Նախարարը նշել է, որ մարդիկ վիրուսի հետ անխուսափելիորեն գնում են համակեցության.

«Մենք պետք է սովորենք այդ վիրուսի հետ ապրել կողք կողքի, ինչպես այլ վիրուսների դեպքում։ Մենք դրան էլ պետք է նայենք որպես հնարավոր տարբերակ, դրա համար պաշտպանման միջոցները մնում են ուժի մեջ։ Կարող ենք ենթադրել, որ ձևավերվում է իմունիտետ, որովհետև եթե այդպես չլիներ, մարդիկ վիրուսից չէին ազատվի։ Իմունիտետն է վիրուսին մաքրում օրգանիզմից, բայց թե այդ իմունիտետն ինչքան է տևում, դեռ չենք կարող ասել։ Հետևաբար պաշտպանվելու միջոցները պետք է լինեն նույնը՝ ցանկացած դեպքում։ Գալու է մի պահ, որ մենք թվերի հետևից էլ չենք ընկելու։ Ոչ մեկը չգիտ, թե հիմա H3N2 շտամով քանիսն են վարակվել Հայաստանում»։