«Իմ քայլը» հիմնադրամը դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

կորոնավիրուս

«Պայմանավորված Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի լայն տարածմամբ՝ «Իմ քայլը» հիմնադրամը, ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդել է  Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը:

«Ներկա դրությամբ հիմնադրամի աշխատակիցները իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար կարիքները․ ըստ այդմ կհստակեցվեն նաև հետագա անելիքները»,- ասված է հայտարարության մեջ: