Կորոնավիրուսով պայմանավորված՝ կարգելվի 16 երկրների քաղաքացիների մուտքը ՀՀ. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

կորոնավիրուս

«Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն»: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 

Այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի:

Երկրների ցանկն է.

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

2. Իրանի Իսլամական Հանրապետություն

3. Հարավային Կորեա

4. Ճապոնիա

5. Իտալիա

6. Իսպանիա

7. Ֆրանսիա

8. Գերմանիա

9. Շվեյցարիա

10. Դանիա

11. Ավստրիա

12. Բելգիա

13. Նորվեգիա

14. Շվեդիա

15. Նիդերլանդներ

16. Միացյալ Թագավորություն

Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան։

Բացի այդ, օտարերկրյա ուղևորություններից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով: Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով:

Հիշեցնենք, որ Մարտի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Նրանք ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին կա հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը առողջացել է: