Ամենախիստ պատասխանատվությունն էլ ձեզ համար է, սիրելի լրագրողներ. Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Արփինե

«Դե ինչ, սիրելի՛ լրագրողներ, քանի որ ինչպես բխում է արտակարգ դրության որոշումից ամենավտանգավորը կորոնավիրուսի տարածման համար հենց դուք եք, ուրեմն ամենախիստ պատասխանատվությունն էլ ձեզ համար է»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է ՝

Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը`առաջացնում է տուգանքի նշանակում` 500- 800 հազար դրամի չափով:
Ընդ որում, ֆեյսբուքյան գրառում կատարողին ստիպելու են այն հեռացնի, իսկ դա վերարտադրող լրատվականին տուգանելու են։

Մյուս կողմից էլ՝ օրինակ՝

Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 50-70 հազար դրամի չափով:
Մնացածը տուգանքները՝ մեկնաբանության մեջ»,- ասված է գրառման մեջ։