Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մի շարք հաստատություններ փակվեցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Հակոբ կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոնները, թանգարանները, գրադարանները, մանկապատանեկան ստեծագործության կենտրոնները, մարզադպրոցները, արվեստի և երաժշտական դպրոցները։

Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:

Հիշեցնենք, որ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև դպրոցները և մանկապարտեզները»։