Արարատյան հայրապետական թեմն Արարատի քաղաքապետարանին է հատկացրել 20 փաթեթ սնունդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News  

սնունդ

Արարատի մարզպետարանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել հաշվետվություն վերջին մեկ շաբաթվա ընթացքում  մարզում արված նվիրատվության վերաբերյալ։

«Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով՝ Արարատյան հայրապետական թեմի կողմից, Արարատի քաղաքապետարանին է հատկացվել 20 փաթեթ սնունդ: Տրված օգնությունն ըստ նպաստառուների ցուցակի բաժանվել է 20 ընտանիքների:

Փաթեթներում եղել են՝ 2 հատ ձեթ, 2 կգ մակարոն, 2 կգ ալյուր, 2 տուփ պահածոյացված միս, 2 կգ շաքարավազ, 30 հատ ձու, 1կգ հնդկաձավար, 1 կգ բրինձ, 2 հատ խտացրած կաթ, 1 հատ տոմատի մածուկ, 1 հատ սմբուկի խավիար, 4 հատ զուգարանի թուղթ, 1 տուփ անձեռոցիկ»,-ասված է հաղորդագրությունում: