Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

նիկոլանվտանգություն

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակը հերքում է լրատվամիջոցում տարածված այն նորությունը, որ ՀՀ վարչապետի անվտանգության աշխատակիցներից մեկը կասկածվում է կորոնավիրուսով։ Ըստ հրապարակման՝ նրան՝ նկատված ախտանշաններից հետո հոսպիտալացրել էին։ Աշխատակցի մոտ իբրև թե նկատվել էին բարձր ջերմություն և կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան: Վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտութուններ և այժմ իրեն լավ է զգում»,- ասված է հայտարարության մեջ։