Տավուշում ավտովթարից տուժածներից մեկը ոստիկանության մայոր է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

նիվա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արշակ Ղազարյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է փետրվարի 2-ին Տավուշի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ВАЗ 212140-ի և КрАЗ-ի վարորդների, ինչպես նաև մյուս վիրավորի ինքնությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ КрАЗ-ը վարել է 48-ամյա Գ․ Ղ․-ն, իսկ Niva-ն վարել է 33-ամյա Ա․ Ս․-ն:

Հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդներն ու Ա. Ս․ ուղևոր՝ Դ․ Մ․-ն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ով է եղել Niva-ի վարորդը:

Աղբյուրի տեղեկություններով՝ հաստատվել է այն լուրը, որ Ա. Ս․-ն աշխատում Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում:

Փետրվարի 2-ին խոշո ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Ազատամուտ գյուղի վարչական տարածքում բախվել էին ՎԱԶ-21214 մակնիշի 80 XO 100 համարանիշի և КрАЗ մակնիշի 15 ԼԼ 673 համարանիշի ավտոմեքենաները: