Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ււ.

Ապրիլի 18-ին՝ ժամը 12:59-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ա. Գ.-ին (ծնված 2001 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

--00—ԼՀ